Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է.
«Խոր ցավ ապրեցի՝ լսելով Արցախի հերոս, 1992-1996-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։ Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում»: